Սուսաննա Ալեքսանյանի Խոսքի Դպրոց
Ազդեցիկ խոսքը ձեր հաջողության բանալին է

Ի՞նչ է Խոսքի Դպրոցը
► Մարդիկ հիշում են ոչ միայն բառերը, այլև ազդեցությունը, որը թողնում է ձեր խոսքը։
► Հնարավոր է` դուք մենեջեր եք, բլոգեր կամ վաճառքի խորհրդատու։
Իսկ գուցե ծրագրավորո՞ղ եք, ով շփվում է պատվիրատուների հետ և ցանկանում
նոր բարձունքներ նվաճել։
► Մեր դասընթացներն օգնում են մասնակիցներին խոսքը և ձայնը դարձնել լսելի, ազդեցիկ:
► Մենք օգնել ենք հարյուրավոր մարդկանց դառնալ համարձակ, խոսել ինքնավստահ,
կառավարել միտքը, հետևել շարժուձևին։
Վստահ խոսք, գրագետ, հնչեղ ձայն, անկաշկանդ միմիկա և ժեստ:
Այս ամենը պարզապես հմտություններ են, որին կարող է տիրապետել ցանկացած մարդ:
Սա ձեր հաջողության սկիզբն է:

Ծանո՞թ են Ձեզ այս իրավիճակները
► Խոսելիս դժվարանում եք արտահայտել ձեր մտքերը, և հաճախ խոսքը դառնում է անորոշ կամ անվստահ։
► Կանգնում եք ամբիոնի մոտ կամ մեծ խմբի առջև, և ձեր ձեռքերը սկսում են դողալ, դժվարանում եք խոսել, հուզվում եք, կատարում եք անկանոն շարժումներ։
► Հանդիպման ընթացքում չեք կարողանում գրավել լսարանի ուշադրությունը, տեսնում եք, որ ներկաները շեղվում են։
► Ուզում եք արտահայտել ձեր կարծիքը, բայց երկար մտածում եք ինչպես ասել և ինչ ասել, դժվար եք կենտրոնանում կամ մտքից առաջ եք վազում։
► Երբ խոսում եք, ձեր ձայնը շատ ցածր է, խոսքը կծկտուր, մարդիկ դժվարանում են լսել ձեզ։
Դուք անհամարձակ եք։ Չեք ժպտում, հուզված եք։
► Խոսելիս հաճախ օգտագործում եք մակաբույծ բառեր՝ օրինակ «ըմմ», «ըըը», «հա» կամ կմկմում եք։
Հրավիրում ենք Ձեզ միանալ մեր դասընթացին
► Աշխատանք տեսախցիկի հետ
► Ձայնի մշակման վարժանքներ
► Նախընտրելի թեմաների քննարկման սիմուլյացիաներ
► Հստակախոսության ֆիզիկական մարզանքներ
► Միմիկաների և ժեստերի մեկնաբանում
► Հաջողված ելույթների վարժանքներ

Դասընթացի մասնակիցները կարող են ակնկալել
Վստահ Խոսք, գրագետ, հնչեղ ձայն և անկաշկանդ միմիկա և ժեստեր
Այս ամենը պարզապես հմտություններ են, որին կարող է տիրապետել ցակացած մարդ
Սա Ձեր հաջողությունների սկիզբն է

Արդյոք Հանրային Խոսքի Դասընթացը Ձե՞զ համար է
Անկախ նրանից, թե դուք բիզնես, ՏՏ կամ բժկության ոլորտից եք, PR մասնագետ եք կամ ինֆլուենսեր, այս դասընթացը նրանց համար է, որոնք ձգտում են շարունակական հաջողության։
Որպեսզի ճիշտ կողմնորոշվեք՝ արդյոք դասընթացը ձեզ համար է,
տվեք ձեզ հետևյալ հարցերը ►
► Դուք հաճախ ունենու՞մ եք հիասքանչ արժեքավոր գաղափարներ, բայց չեք համարձակվում բարձրաձայնել։
► Կցանկանայի՞ք ունենալ ավելի մեծ թվով թիմակիցներ, ընկերներ, ովքեր իսկապես կիսում են Ձեր գաղափարները։
► Ցանկանու՞մ եք պարզ, պրակտիկ և մատչելի վարժանքներ, որոնք կբարելավեն Ձեր ձայնը, խոսքը, պահվածքը։
► Կցանկանայի՞ք Ձեր խոսքի վերաբերյալ գրագետ և անաչառ կարծիք ստանալ, որը Ձեզ կօգնի բարելավել այն։
► Կցանկանայիք, որպեսզի վերադառնար Ձեր նախկին եռանդը, ինքնավստահությունը, համարձակությունն ու ներքին կրակը։
► Դուք հավատու՞մ եք, որ մտքի և խոսքի ներդաշնակությունը կարող է նպաստել ձեր հաջողությանը։
Ում համար է դասընթացը
► Կազմակերպությունների տնօրեններ, բիզնես առաջնորդներ,
թիմի ղեկավարներ
► Գործարարներ, ներդրողներ,
ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ
► Բանակցողներ, վաճառքի
մասնագետներ
► PR-հաղորդակցության մասնագետներ, ղեկավար խորհրդատուներ, ինֆլյուենսերներ
► Հաղորդավարներ,
լրագրողներ, բլոգերներ
► Բոլոր այն մասնագետները,
ում հաջողությունը էապես կախված է խոսքից և ձայնից

ՀԱՐՑԵ՞Ր ՈՒՆԵՔ - ՏՎԵ՛Ք
Ոչ մի խնդիր չկա։ Դուք կարող եք լրացնել բաց թողնված դասն անհատական դասաժամով՝ հավելավճարով։
Այո, անհատական դասեր ևս առկա են։
Դասընթացը փուլային է։ Կան մեկամսյա, եռամսյա և վեցամսյա դասընթացներ։ Հնարավորություն ունեք նաև գրանցվել ուղղորդող մեկանգամյա դասի։
Իհարկե։ Դուք կունենաք ոչ միայն վկայագիր, այլև ավարտական ելույթը տեսագրված։
Արժեքը
Այո, դասընթացը սահմանափակում չունի։
Այո, պարզապես լրացրեք հարցը և ձեր տվյալները ստորև և մենք հնարավոր սեղմ ժամկետում կպատասխանենք ձեզ
Խոսքի Վարպետության Դասընթացը Կօգնի Ձեզ
► Հստակ և համոզիչ արտահայտել ձեր մտքերը։
► Վստահ խոսել լայն լսարանի և տեսախցիկի առջև։
► Հաղթահարել հուզմունքը, խոսել առանց լարվածության,
տիրապետել մարմնի լեզվին։
► Արդյունավետ վարել հանդիպումները, քննարկումները, բանակցությունները:
► Տիրապետել վիզուալ մտածողությանը, շփման լեզվին:
► Ոգևորել լսարանին, վստահ ներկայացնել ձեր գաղափարները
և առաջարկները։

Ընտրիր դասընթացի քեզ հարմար տարբերակը
Դասընթացի
Կառուցվածքն ու Փուլերը
► Խոսքի տեխնիկա
Կատարում ենք վարժանքներ, որոնք միտված են ձայնը, շնչառությունը, բերանի ապարատը շտկելուն։
► Խոսքի վարպետություն
Սովորում ենք անկաշկանդ, ազդեցիկ խոսել։
► Հուզմունքի հաղթահարում
Սովորում ենք հաղթահարել ամբիոնից, բեմից ելույթ ունենալու վախը։
► Իմիջի ձևավորում,
միմիկա և ժեստ
Կառուցում ենք համապատասխան կերպար, սովորում կառավարել շարժուձևը:
► Տեսախցիկի հետ աշխատանք
Սովորում ենք ճիշտ, գրագետ աշխատել տեսախցիկի առջև։

Արդյունքում՝
Սովորում ենք մտածել արագ, խոսել խելացի
